«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2006թ. մայիսի 22-ին` «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից: «Թեղուտ» ՓԲԸ հիմնադրման նպատակն էր` ապահովել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համար ներդրումային առավել օպտիմալ պայմաններ: