Տնտեսական գործունեությունը
Կադրային և տեխնիկական ռեսուրսները
Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման մեջ ներգրավված արհեստավարժ կադրերի հիմնական մասը «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերություններից «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերություն տեղափոխված աշխատակիցներն են: Ընկերությունն ունի շուրջ 300 աշխատող, որոնց մեծ մասը Թեղուտ և Շնող համայնքների և Ալավերդի քաղաքի, մնացածը` ՀՀ այլ համայնքների բնակիչներ են: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման շինարարական փուլում համապատասխան աշխատանքային նախագծով նախատեսվում է «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցների քանակը հասցնել 1700-2000-ի, իսկ բուն շահագործման ընթացքում ընկերությունը կունենա շուրջ 1400 աշխատակից:
Ընկերության ստորաբաժանումները համալրված են հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության բնագավառում աշխարհում առաջատար դիրքեր ունեցող ընկերությունների արտադրած սարքավորումներով: Ընկերությունն իր գործունեության բնապահպանական անվտանգության ապահովման նկատառումներով ձեռք է բերել նաև անտառապատման և անտառվերականգման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկա, որոնց շարքում` համեմատաբար հաստաբուն ծառերի` արմատներով և դրանց միջև եղած հողով հանդերձ անվնաս տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ: